«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Պարտությունը տեղեկատվական դաշտում նշանակում է նաև պարտություն ֆիզիկական տարածությունում

Պարտությունը տեղեկատվական դաշտում նշանակում է նաև պարտություն ֆիզիկական տարածությունում
27.05.2024 | 12:57

Մոսկվայում ադրբեջանական պրոպագանդիստ աշխատող ու ինքն իրեն ռազմական փորձագետ հռչակած Կորոտչենկոյի բարբաջանքները քպ քարոզչամեքենայի կողմից շրջանառելը վկայում են ՀՀ պսևդոիշխանությունների նաև տեղեկատվական սնանկության մասին։

Իսկ ռազմավարական հաղորդակցությունների յուրաքանչյուր մասնագետ գիտի, որ պարտությունը տեղեկատվական դաշտում նշանակում է նաև պարտություն ֆիզիկական տարածությունում։

ՔՊ առաջնորդի օրերս արված ուղերձը այդ տեղեկատվական կապիտուլյացիայի կենտրոնական դրվագներից էր։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 1407

Մեկնաբանություններ